Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին չի հաջողվել կոտրել Ուկրաինային, հայտարարել է ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենը։
«Պուտինը կարծում էր, որ 3 օրում կնվաճի Կիևը, բայց Կիևի կենտրոնում ես էի, ոչ թե նա։ Նա չկարողացավ կոտրել Ուկրաինան, ՆԱՏՕ-ն կամ զգալի տարածքներ գրավել։ Մենք միավորել ենք 50 երկիր՝ Ուկրաինային աջակցելու համար, այդ թվում՝ առաջին անգամ ասիական երկրները։ Մենք տրամադրել ենք աննախադեպ զինամթերք, ինչպես նաև սահմանել պատժամիջոցներ՝ օգնելու Ուկրաինային պայքարել։ Երբ Պուտինը սկսեց ներխուժումը, ես երկու նպատակ ունեի՝ միավորել աշխարհը Ուկրաինային օգնելու և միջուկային տերությունների միջև պատերազմից խուսափելու համար: Այսօր ես կարող եմ ամերիկացի ժողովրդին ասել, որ մեր հակառակորդներն ավելի թույլ են, քան այն ժամանակ, երբ մենք ստանձնեցինք այս աշխատանքը չորս տարի առաջ: Ռուսաստանը վերջին 4 տարում ավելի ու ավելի է թուլանում, սրա մեղավորն իրենք են։ Այսօր Ուկրաինան դեռևս ազատ, անկախ երկիր է՝ ներուժով, շեշտում եմ՝ պայծառ ապագայի ներուժով»,- ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։
Բաց մի թողեք
ԱՄՆ 14 նահանգ դատական հայցեր է ներկայացրել Դոնալդ Թրամփի և Իլոն Մասկի դեմ. Մասկը պատասխանել է
ԱՄՆ պետքարտուղարի ինքնաթիռը կտրուկ հետ է շրջվել դեպի Մյունխեն թռիչքի ժամանակ. ինչ է հայտնի
Եվրոպան պետք է արձագանքի Թրամփի «էլեկտրաշոկին»․ Մակրոն