Շվեյցարիան չի ձերբակալի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ՄՔԴ-ի՝ ավելի վաղ տրված օրդերի համաձայն, եթե վերջինս այցելի այդ երկիր Թրամփի հետ հանդիպման նպատակով, գրում է The Times-ը։
Ինչպես հիշեցնում է հրատարակությունը, Շվեյցարիան ստորագրել և վավերացրել է Հռոմի ստատուտը, ինչը նշանակում է, որ օրենքով պարտավոր է ձերբակալել Պուտինին՝ 2023 թվականին ՄՔԴ-ի կողմից տրված ձերբակալության վերաբերյալ որոշմամբ:
Միաժամանակ, հավելում է թերթը, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նիկոլա Բիդոն վստահեցրել է, որ Շվեյցարիայի կառավարությունն իրավասու է բացառություն անել այս երկրի տարածքում խաղաղ բանակցություններ վարելու համար։

Բաց մի թողեք
Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում. Լուսանկար
Ռուսաստանի և Եվրոպայի նախկին պաշտոնյաները գաղտնի հանդիպում են ունեցել Վիեննայում
ԵՄ-ն ռուսական ակտիվներից ստացել է ևս 1.4 միլիարդ եվրո և խոստացել տրամադրել Ուկրաինային