Երկու օր առաջ Տիգրանաշենի հատվածում՝ ձորի մեջ հայտնաբերվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մեքենան՝ ներսում պատգամավորի անշնչացած մարմինը։
Ոստիկանությունից հայտնեցին, որ հունվարի 13-ին՝ ժ․16․41-ի սահմաններում, ՆԳՆ ՓԾ 911 ծառայություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևան-Մեղրի ճանապարհի 90-րդ կմ հատվածում՝ ձորում նկատել է շրջված վիճակում գտնվող ընկերոջ «Հոնդա» մեքենան։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցներ եւ պարզել, որ մեքենայում եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանը, որը մահացել է։
Քննչական կոմիտեից հայտնեցին, որ պատգամավորի մահվան կապակցության քրեական վարույթ է նախաձեռնվել քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով։
Մհեր Սահակյանի մտերիմների խոսքով՝ պատգամավորի մահը առեղծվածային է, նրա գտնվելու վայրի մասին որեւէ մեկը չի իմացել։
Նշենք, որ Մհեր Սահակյանը ամուսնացած էր, չնայած երիտասարդ տարիքին՝ նա արդեն բազմազավակ հայր էր, 4 որդի ունի, կրտսերը մեկ տարեկան է։
Բաց մի թողեք
Արտառոց դեպք՝ Երևանում․ օտարերկրացի տղամարդը ժամադրվել է անծանոթի հետ, արդյունքում՝ թալանվել
Մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանում երիտասարդի մոտ ատրճանակ ու դանակ է հայտնաբերվել
Զինված ավազակային հարձակում Երևանում․ հնչել են կրակոցներ, հափշտակվել է 50 հազար դոլար. ինչեր են հայտնաբերվել