Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու որոշման դեմ բողոքները Վերաքննիչ դատարանը մասնակի բավարարվել է։
Այսպիսով, Առուշանյանի պատիժը խստացվել է 3 ամսով՝ 1 տարի 8 ամիս ազատազրկման փոխարեն՝ 1 տարի 11 ամիս ազատազրկում։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, այսօր հրապարակել է որոշումը։
Քրեական դատարանի խոսնակ Լիանա Ռաֆաելյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ դատարանը ՀՀ Գլխավոր դատախազության պատիժների և այլ հարկադրանքի միջոցների կիրառման նկատմամաբ հսկողության վարչության պետ Լ․Չարխիֆալակյանի և դատապարտյալ Առուշ Առուշանյանի պաշտպան Սերգեյ Մարաբյանի հատուկ վերանայման բողոքները բավարարել է մասնակի։
Արդյունքում՝ համակցման կանոններով մասնակիորեն գումարելով՝ դատարանը վերջնական պատիժ է սահմանել 1 տարի 11 ամիս ժամկետով ազատազրկումը։ ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 10-ի որոշումը մնացած մասով թողնվել է անփոփոխ:
Վերաքննիչի այս որոշումը, եթե չբողոքարկվի Վճռաբեկ դատարան, ապա Առուշանյանը կհայտնվի անազատության մեջ։
Նշենք, որ թե՛ դատախազությունը, թե՛ պաշտպանական կողմը բողոքարկել էր առաջին ատյանի դատավոր Վարսենիկ Մելքոնյանի որոշումը։ Բողոքը քննվել է գրավոր ընթացակարգով։ Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի սկզբին դատարանը Գորիսի քաղաքապետի դատավճիռը փոխեց եւ հետաձգված պատիժն ու պաշտոնավարումը 5 տարով դադարեցնելու փոխարեն նրան դատապարտեց 1 տարի 8 ամիս ազատազրկման։
Գորիսը 7 տարի կառավարող քաղաքապետը դեռ 2022-ին էր մեղավոր ճանաչվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինքնիրավչության եւ դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու համար։ Դատավճիռն ուժի մեջ էր մտել 2024-ի հուլիսին։ Նրան 5 տարի ժամկետով արգելվել է զբաղեցնել համայնքապետի պաշտոնը։ Պրոբացիայի ծառայությունը դիմել էր Գորիսի ավագանուն, որ քաղաքապետի լիազորությունները դադարեցվեն, ավագանին հրաժարվել էր պաշտոնանկ անել քաղաքապետին, հիմնավորել էր, որ նման լիազորություն չունի։ Դրանից հետո Պրոբացիայի ծառայությունը դիմեց դատարան, պահանջելով Առուշանյանի՝ 5 տարով պաշտոնը թողնելու պատիժը փոխարինել ազատազրկմամբ։
Բաց մի թողեք
Կոտայքում կրակnցներ են արձակվել հետապնդող ոստիկանների ուղղությամբ, վիրավnրներ կան
Հափշտակում են խոշոր գումարներ. կասեցվել է անօրինական զանգերի կենտրոնի հանցավոր գործունեությունը. Տեսանյութ
Սպանության փորձ Ջրաբերում. հարվածներ են հասցրել սղոցով, կացնով, կրակել ոստիկանական մեքենային. կան տուժածներ