Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ Ավագ Գաբրիելյանը դատարանի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել:
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Մերի Գևորգյանը MediaHub-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը։ «Այո, տեղեկությունը ճիշտ է, հրապարակված է: Իսկ ինչ վերաբերում է հրաժարականի դիմում ներկայացնելու պատճառին, իմ տեղեկություններով, դիմումի մեջ նշված չի եղել»,- ասաց նա։
Ավագ Գաբրիելյանն այս պաշտոնը զբաղեցրել է 2023 թվականի հունվարից։


Բաց մի թողեք
Գյումրու երաժշտական քոլեջում 8 անձ ձերբակալվել է
Երեւանում վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց
Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել «Այրարատ» կինոթատրոնի անշարժ գույքի վրա