Հունվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում Մուշավան 4-րդ փողոցում բախվել են Nissan և Honda մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց , բախվել «Մուշական» խանութի պատին և կոտրել այնտեղ տեղադրված վճարային տերմինալը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով կոտրվել է նաեւ ճանապարհով անցնող գազատար խողովակի երկաթե սյունը։
Դեպքի վայր են ժամանել նաեւ «Գազպրոմ Արմենիա Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել վթարված գազախողովակի սյունը վերականգնելու ուղղությամբ։


Բաց մի թողեք
Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ Գեղարոտ բնակավայրում ուժգին քամու հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել
Արտակարգ իրավիճակ՝ Երևանի շենքերից մեկում. Բնակիչները տարհանվել են
Սարդարապատում 42-ամյա վարորդը «Ford Fusion»-ով վրաերթի է ենթարկել 87-ամյա հետիոտնի․ նա մահացել է. Լուսանկար