2025 թվականի հունվարի 17-ից վերստին կգործի մինչև 14 տարեկան երեխաներին առանց հարցազրույցի Միացյալ Նահանգների վիզա տրամադրելու կարգը։
Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը:
«Առանց հարցազրույցի վիզա ստանալու պահանջներին բավարարող մինչև 14 տարեկան երեխաների դեպքում, որոնք ունեն գործող ՀՀ անձնագիր կամ կացության քարտ, փաստաթղթերը կարող են պարզապես ուղարկվել դեսպանատուն սուրհանդակային ծառայության միջոցով»,- ասված է հայտարարության մեջ:
Վիզայի հետ կապված մանրամասները՝ այստեղ:


Բաց մի թողեք
Հայաստանում գրանցվել է վերջին 90 տարվա ամենատեղումնառատ մարտ ամիսը
Հյուսիս-հարավի Աշտարակ-Գյումրի հատվածը պատրաստ է․ ինչպես միանալ ճանապարհի բացման մեծ ավտոերթին
Ապրիլի 11-ի աստղագուշակ․ Մակերեսային դատողությունները կարող են հանգեցնել տհաճ հետևանքների