Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև ստորագրված վերջին փաստաթղթի առնչությամբ մեկնաբանություններին:
«Փաստորեն, Մարիա Զախարովան ու Ալիևը գլուխը դրել իրար դոշի՝ կարդացել են հայ-ամերիկյան տեքստը։
Էնքան հուզվել ու սթափվել են, որ Մաշան հիշել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում «միջանցք չկա», երբեք չեն քննարկել նման հարցեր, Ալիևն էլ նկատել է, որ ԱՄՆ-ում կապ չունի, թե նախագահն ով է, այլևս թղթի վրա գրվել է Գրանադայի հայտարարության տեքստը, որ Հայաստանի միջազգայնորեն լեգիտիմ տարածքը Ալմա-Աթիիով է որոշվում, ու սահմանագծման ձգձգումն ընդամենը իր վրա ճնշումների հարթակ է ապահովում, Շահինին կանչել է ու ասել է՝ «գնա, սահմանը Տավուշից մինչև Մեղրի գծի, բայց գոնե հյուսիսից իջեք, որ Կութ, Ջերմուկ ու Սև լճեր շուտ չհասնենք, միգուցե մի բան փոխվի աշխարհում…
Ու Մաշան 4 տարի անց սերժաբար ասում է՝ «Նիկոլը ճիշտ էր, որ ասում էր՝ միջանցք չի քննարկվում»… Բայց իրենց բնորոշ բարոյականությամբ փչացնում ու ոչնչացնում է իրենց ծառայած ընդդիմությանը, որ 4 տարի գոռում գոչում էր, թե «Նիկոլը միջանցքը տալն է քննարկում»…
Ռուսաստանը իր ձեռքով սպանում է իրեն ծառայած ընդդիմությանը՝ ասելով, որ նրանք Ալիևի ասածն են կրկնել, ոչ թե իրենց ուզածը, այսինքն՝ ընդդիմությանը Ալիևի ագենտ է դարձնում… Ինչպես Արցախում իրենց ծառայածներին հանձնեցին Ալիևին, նույն ձև ընդդիմությանը հանձնեցին Ալիևին, որ իրենց մաքրեն հայ ժողովրդի մեղադրանքից ու ճարահատյալ արդարացնեն Նիկոլ Փաշինյանին…
Բա, Վարդան Օսկանյանն ու մյուսները մեղք չէի՞ն… Բա բանավոր պայմանավորվածություննե՞րը:
Ու ընդդիմությունից մեկը չկա, որ պատասխան պահանջի, թե էս ինչ են անում իրենց հետ. չէ որ ստացվում է, որ 4 տարի նրանք ոչ թե կրկնել են Պուտինի ասածը, այլ հանուն Ալիևի փորձել են Վազգեն Սարգսյանի ասած՝ Մեղրին պայթեցնել Երևանի կենտրոնում…
Այ հիմա կարող եք ինքնասպան լինել, ինչպես խորհուրդ էիք տալիս պարտված Հայաստանի իշխանությանը… Որովհետև Ռուսաստանում ձեր տերերն արդեն քաղաքականապես սպանել են իրենց կուրտիզանկաներին»:
Բաց մի թողեք
Ուշագրավ վերլուծություն՝ Հայաստանին պատուհասած աղետը հասկանալու մասին․ Լևոն Տեր-Պետրոսյան
Փոքրիկ, յուրատեսակ մամուլի տեսություն անենք. Ալեն Սիմոնյան
Եկեք Ռուսաստան և ԵԱՏՄ բառերը չօգտագործենք որպես հոմանիշներ. Եղոյան