Այսօր՝ հունվարի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 19:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 86-ամյա Խաչատուր Ա.-ն իր վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայով Մուշեղ Գալշոյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 57-ամյա Նունե Դ-ին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Բաց մի թողեք
Սարդարապատում 42-ամյա վարորդը «Ford Fusion»-ով վրաերթի է ենթարկել 87-ամյա հետիոտնի․ նա մահացել է. Լուսանկար
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. վարորդները հոսպիտալացվել են. Լուսանկար
Արցախցիներին քաշքշուկների մեջ են գցում