Հունվարի 17-ին, ժամը 19:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի և Ա․ Հովհաննիսյան փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Դ․, ծնված 1989 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մայթեզրին և շրջվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել մեքենայից և հրաժարվել է հոսպիտալացումից։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
Բաց մի թողեք
Երևանում միմյանց են բախվել 7 ավտոմեքենա. կա տուժած. «Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա՝ բախվել այլ մեքենայի
Թալանել են «Վեոլիա ջուր» ընկերության ավտոմեքենան. գողացել են 1.5 միլիոն դրամ և 14.5 միլիոն դրամի սարքեր
Գյումրիում հայտնաբերվել է տղամարդու դի և անգիտակից վիճակում գտնվող կին. վերջինը հիվանդանոցում մահացել է