Թեհրանում Իրանի Գերագույն դատարանի մոտ 2 դատավոր էր սպանվել, իսկ նրանց թիկնապահը՝ վիրավորվել։
Սպանված դատավորներն են Ալի Ռազինին և Մոհամմադ Մողիսեհը։
Երկու հայտնի դատավորները նահատակվել են պլանավորված սպանության ժամանակ, գրել են իրանական ԶԼՄ-ները։
Երկու դատավորներն էլ ծանր հանցագործության դեմ պայքարի նշանավոր դեմքեր են եղել։
Նախաքննության տվյալներով՝ հանցագործը Գերագույն դատարանում որևէ գործ չի ունեցել և դրա մասնաճյուղերի այցելու չի եղել։ Հարձակումից հետո հանցագործը փորձել է փախչել, սակայն շրջապատված լինելով՝ տեղում ինքնասպան է եղել։
Իշխանություններն անմիջապես հետաքննություն են սկսել՝ բացահայտելու և ձերբակալելու այս ահաբեկչության հեղինակներին: Մանրամասն տեղեկություններ կհրապարակվեն ավելի ուշ։
Բաց մի թողեք
Եթե Ռուսաստանը խաբի և խախտի հրադադարի ռեժիմը, Ուկրաինան ավտոմատ կերպով կանդամակցի ՆԱՏՕ-ին. The Guardian
Մյունխենի կոնֆերանսի ղեկավարն անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահին և արտասվել. Լուսանկար
Հայտնի է դարձել, թե ով է գլխավորելու ԱՄՆ պատվիրակությունը Ուկրաինայի հարցով բանակցություններում