«Մանրամասն չեմ հետևել, բայց հայտարարագրելու մշակույթը մտցնելը առաջին տարում արդյունք չի տալու»,- կարծիք հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով քաղաքացիների հայտարարագրմանը վերաբերող հարցերին։
Հնչվող մտահոգությունություններին, թե մարդկանց բանկային տվյալները, բանկային գաղտնիքը դառնում է հանրային և հարցին,թե սա նորմա՞լ է համարում և ինչպե՞ս օրենքի շրջանակում կարելի է պայքարել, Վահան Քերոբյանը հայտնեց․ «Բանկային գաղտնիքի միստիֆիկացիան իրականում չափազանցեցված է։ Կա բանկային, հարկային գաղտնիք, կան տարբեր գաղտնիքներ՝ այսպես ասած, որոնք անհիմն կերպով գաղտնավորված են։ Բանկային գաղտնիքը չպետք է հասանելի լինի այլ մարդկանց, բայց այն պետական կառավարման մարմինները, որոնք հետևում են ճիշտ հարկելուն, պետք է ունենան այդ հասանելիությունը, բայց նաև ապահովեն դրա գաղտնիությունը»։
Բաց մի թողեք
Փոքրիկ, յուրատեսակ մամուլի տեսություն անենք. Ալեն Սիմոնյան
Եկեք Ռուսաստան և ԵԱՏՄ բառերը չօգտագործենք որպես հոմանիշներ. Եղոյան
Պատասխան տալու ժամանակը գալու է, անգամ մոտ է․ Լիլիթ Գալստյան