Այս գիշեր ժամը 01:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևան քաղաքի Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկի նկուղային հարկից:
Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:42-ին, մարվել՝ 01:59-ին: Նկուղային հարկում այրվել են էլեկտրական վահանակ, 50 գմ մալուխ, 1 քմ տարածքում կենցաղային իրեր, ջերմահարվել՝ 3 քմ կախովի առաստաղ: Տարհանվել է 17 քաղաքացի։


Բաց մի թողեք
Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ Գեղարոտ բնակավայրում ուժգին քամու հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել
Արտակարգ իրավիճակ՝ Երևանի շենքերից մեկում. Բնակիչները տարհանվել են
Սարդարապատում 42-ամյա վարորդը «Ford Fusion»-ով վրաերթի է ենթարկել 87-ամյա հետիոտնի․ նա մահացել է. Լուսանկար