Իմիշլիում ոստիկանական մեքենան վրաերթի է ենթարկել երեխաների. հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Իմիշլի թաղամասում Ճանապարհային ոստիկանության ծառայողական մեքենան հարվածել է ճանապարհի եզրին կանգնած երեխաներին՝ մեկ այլ մեքենայի առաջացրած կտրուկ մանեւրից հետո։
Երկու երեխա մահացել է, եւս երկուսը և վարորդը հոսպիտալացվել։ Հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն։
Այս ամեննից հոտո Ադրբեջանում զայրացած մարդիկ ինքնաբուխ հանրահավաք են կազմակերպել, որի ժամանակ էլ շրջել են ոստիկանական մեքենան։
Տուժած տեսուչը ևս գտնվում է ծանր վիճակում։
Հայտնում են, որ երբ տեղի բնակիչներն իմացել են վթարի մասին, նրանք դուրս են եկել փողոց՝ բողոքելով ոստիկանության գործողությունների դեմ։ Նրանց խոսքով՝ ուժայինները, զգալով իրենց անպատժելիությունը, մեծապես խախտել են արագության սահմանները, ինչը հանգեցրել է երեխաների մահվան։

Բաց մի թողեք
Մեծ Բրիտանիան հակադարձում է Վենսի մեկնաբանություններին բրիտանացի դեռահասի սպանության վերաբերյալ
Պատրաստ են ցանկացած պահի վերսկսել պատերազմը
Պուտինն ու Զելենսկին պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները, ես եմ նրանց հասցրել այս կետին․ Թրամփ