Հունվարի 19-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 17:30-ի սահմաններում Արցախի պողոտա 44 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 14-ամյա Կարեն Մ.-ի վարած «Mercedes E300» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 54-ամյա Արմեն Մ.-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել փրկարարներն ու իրավապահները, 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե սյանը։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու տեղում իրականացրել հերթապահություն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են անչափահասի կողմից վարած «Mercedes»-ի սեփականատիրոջ ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Mercedes»-ի 14-ամյա վարորդը։
Բաց մի թողեք
Մահացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. մարմինը գտել են 3 օր անց. Լուսանկար
Քաղաքացին փորձել է նետվել Դավթաշենի կամրջից
Արտակարգ դեպք․ Գյումրի-Հովիտ երթուղին սպասարկող «ГАЗель»-ում հրդեհ է բռնկվել. Լուսանկար