Մեկնարկել են ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստի աշխատանքները։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատգամավորների գրանցումից հետո հայտարարեց, որ քվորում կա, և ութերորդ գումարման իններորդ նստաշրջանը համարեց բացված։
Նստաշրջանը սկսվեց ՀՀ օրհներգի կենդանի կատարմամբ:
ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը քաղաքական ակցիա իրականացրեց խորհրդարանում և իր ելույթից հետո պատին փակցրեց քարտեզ, որի վրա պատկերված էր Հայաստանին միացված ԼՂ-ն։
Մինչ Մկրտչյանը փորձում էր փակցնել քարտեզը, նիստը վարողի իրավունքով ելույթով հանդես եկավ Ռուբեն Ռուբինյանը։
«Եկեք ֆիքսենք հետևյալը՝ Սերժ Սարգսյանի պատգամավոր տիկին Մկրտչյանը հենց նոր ՀՀ քարտեզն անվանեց մետաղի ջարդոն։ Ինչը, ըստ իս, վիրավորանք է ՀՀ հասցեին։ Տիկին Մկրտչյանը բերեց, ցուցադրեց մի քարտեզ, որի մեջ կապույտով նշված էր ԼՂ-ն ու հարակից 7 շրջանները և ասաց, որ սա մեր հայրենիքն է, հարգելի ժողովուրդ, և այս դավաճան իշխանությունները հանձնեցին մեր հայրենիքը»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը և շարունակեց Աննա Մկրտչյանի տրամաբանությունը՝ նշելով. «Տիկին Մկրտչյան, ձեր քաղաքական ղեկավարը 10 տարի երկրի ղեկավարն է եղել։ Նա 10 տարի բանակցել է հայրենիքը հանձնելո՞ւ շուրջ»։
Ռուբինյանը հիշեցրեց Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստ էր 5+2 շրջաններից դուրս գալ. «Չեք հերքի, պատրաստ էր հայրենիքից դո՞ւրս գալ, ուզում էր հանձնել հայրենի՞քը, դուք դավաճա՞ն եք, ձեր թիմը դավաճա՞ն է, ձեր թիմը դավաճանների հավաքածո՞ւ է»:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շարքերը համալրվել են նոր պատգամավորով:
Ջուլիետա Ազարյանը ԱԺ հունվարի 20-ի նիստում երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը:
Ազարյանն ԱԺ-ում կփոխարինի Դավիթ Առուշանյանին, որը նշանակվել է Շիրակի մարզպետ:
Բաց մի թողեք
Ուշագրավ վերլուծություն՝ Հայաստանին պատուհասած աղետը հասկանալու մասին․ Լևոն Տեր-Պետրոսյան
Փոքրիկ, յուրատեսակ մամուլի տեսություն անենք. Ալեն Սիմոնյան
Եկեք Ռուսաստան և ԵԱՏՄ բառերը չօգտագործենք որպես հոմանիշներ. Եղոյան