Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է 2024-ին Հայաստանում դիտված կլիմայական շեղումները:
2024 թվականին դիտվեցին մի շարք կլիմայական շեղումներ (անոմալիաներ):
Տաք անոմալիները
2024 թվականը սկսվեց չափազանց տաք ձմեռով։ Անցած տարվա ձմռան միջին ջերմաստիճանը բարձր էր նորմայից 4.0 °C-ով, որի արդյունքում գրանցվեց երկրորդ ամենատաք ձմեռը սկսած 1935 թվականից և ամենատաքը 1966 թվականից հետո։ Հաջորդ էքստրեմալ ջերմաստիճանային շեղումը դիտվեց ապրիլ ամսին։ Ապրիլը ամենատաքն էր սկսած 1935 թվականից։ Ամսական միջին ջերմաստիճանը կազմեց 9․4 °C, որը 4․5 °C-ով գերազանցեց ապրիլի ամսական նորման։
Խոնավ և չոր անոմալիները
Ամենատաք ապրիլը ուղեկցվեց սակավ տեղումներով։ Ամսական տեղումների միջին քանակը Հայաստանում կազմեց 23 մմ կամ նորմայի 33 %-ը։ Նման չորային ապրիլ Հայաստանում չէր դիտվել 1935 թվականից ի վեր։ Ամենատաք և ամենաչոր ապրիլին հաջորդեց չափազանց խոնավ մայիսը։ 2024 թվականի մայիսը ամենա տեղումնառատն էր սկսած 1937 թվականից։ Տեղումների միջին քանակը Հայաստանում մայիսին կազմեց 161 մմ, որը գրեթե կրկնակի անգամ գերազանցում է ամսական նորման։
Մայիսի 25-ից 26-ը դիտվեցին առատ տեղումներ, որոնք բերեցին աղետալի հեղեղումների Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում և հանդիսացան մարդկային զոհերի պատճառ։
Խոնավ էր նաև հուլիս ամիսը։ Հուլիսին դիտված տեղումների միջին քանակը Հայաստանում կազմել է 84 մմ։ Նման տեղումնառատ հուլիս չեր դիտվել 1965 թվականից հետո։
Բաց մի թողեք
Փետրվարի 13-ի աստղագուշակ․ Դուք չեք շտապում վստահել նոր ծանոթներին և ճիշտ եք անում
Զավակդ կամաչեր՝ իմանալով, որ իր հայրը համասեռամոլ գոյանքի շինծու գործարքներին է տուրք տվել. լեգենդար Քյոխ
Փետրվարի 12-ի աստղագուշակ․ Հումորի զգացումը ձեզ կօգնի խուսափել բազմաթիվ բարդություններից ու կոնֆլիկտներից