ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է համընդհանուր հայտարարագրմանը և տեսանյութ հրապարակել:
Արայիկ Հարությունյանն ընտրվել է Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ (4 տարի ժամկետով): Ֆեդերացիայի նախագահի ընտրությանն առաջադրված էր մեկ թեկնածու՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Ընտրությանը ներկա է եղել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մոհամեդ Ջալուդը։ Ներկա են եղել նաև այլ ֆեդերացիաների ներկայացուցիչներ: Ֆեդերացիան 2016 թվականից ղեկավարում էր Հրաչյա Ռոստոմյանը։
«Հարգելի և սիրելի հայրենակիցներ,
Ակնհայտ է, որ նոր ու բարդ համակարգեր են ներդրվում, որոնք քաղաքակիրթ երկրի տեսք են տալու մեր պետությանը: Նման ներդրումներն ունենում են իրենց թերությունները: Հընթացս բոլոր հարցերը պարզաբանվում են: Որտեղ համակարցը ստեղծողը սխալ կլինի, կլավարկի այն, բայց սադրանքների տրվել պետք չէ:
Հայաստանի գործող կառավարությունը բացառապես պետության շահերից բխող քայլեր է անում, այլ տրամաբանություն պարզապես չկա ու չի կարող լինել:
Հանգիստ, հանդարտ միասին պետք է գնալ առաջ: Հայաստանի Հանրապետությունը հիմա է շատերի համար գրավիչ: Ապագայում այն ավելի գրավիչ է լինելու:
Հ.Գ. Այս տեսանյութը խոսքերիս ապացույցն է, որ շատ բաներ մեկնաբանվել և մեկնաբանվում են ըստ հայեցողության: Լսե՛լ ուշադիր և առանց էմոցիաների»,- գրել է Հարությունյանը:
Բաց մի թողեք
Ի վերջո, որքա՞ն է Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը. Պապոյանը թիվ է հրապարակել
Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փետրվարի 13-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
Կառավարությունը պարզապես բարձրացնում է ՓՄՁ հարկը, իսկ բացատրություններն ընդամենը փոքրերի համար են