Եթե Մոսկվան չհամաձայնի Ուկրաինայի հարցով գործարքին, ապա Միացյալ Նահանգները բարձր մաքսատուրքեր և պատժամիջոցներ կսահմանի այն ամենի համար, ինչ Ռուսաստանը վաճառում է ԱՄՆ-ին և մի շարք այլ երկրների:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
«Մենք կարող ենք դա անել հեշտ կամ դժվար ճանապարհով, իսկ հեշտ ճանապարհը միշտ ավելի լավ է: Եկել է «գործրք կնքելու» ժամանակը»,- նշել է պետության ղեկավարը։
Թրամփը հավելել է, որ չի ցանկանում վնասել Ռուսաստանին։
«Ես սիրում եմ ռուս ժողովրդին և միշտ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ռուսաստանն օգնեց մեզ հաղթել Երկրորդ համաշխարհային պատերազմում: Այժմ մտադիր եմ «շատ մեծ լավություն անել» Մոսկվային, դադրեցրեք այս հիմար պատերազմը»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Նա նշել է, որ հակառակ դեպքում ամեն ինչ միայն ավելի է վատթարանալու։

Բաց մի թողեք
Եվրոպական անվտանգություն չի լինի առանց Թուրքիայի․ Մեւլյութ Չավուշօղլու
Պուտինի վարկանիշը շարունակում է ընկնել․ հարցում
Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների ամրության հարցում ոչ ոք չպետք է կասկած ունենա. Օվերչուկ