Սիեթլի շրջանային դատարանը ժամանակավորապես արգելափակել է նախագահ Դոնալդ Թրամփի գործադիր հրամանը, որը սահմանափակում է ծննդյան իրավունքով քաղաքացիությունը:
Այս մասին հունվարի 23-ին հայտնել է CNN-ը։
«Ես դատավորի աթոռին եմ եղել ավելի քան չորս տասնամյակ: Չեմ կարող հիշել մեկ այլ դեպք, երբ հարցն այդքան պարզ լիներ»,- ասել է դատավոր Ջոն Քոունուրը վճիռը հրապարակելիս:
Դատավորը բավարարել է Վաշինգտոնի, Իլյինոյսի, Օրեգոնի և Արիզոնայի ներկայացուցիչների խնդրանքը՝ նախագահի հրամանը համարելով բացահայտ հակասահմանադրական։ Հայցվորները պնդում են, որ Սպիտակ տան ղեկավարը խախտում է 1868 թվականին ընդունված Սահմանադրության 14-րդ ուղղումը։
Գործադիր հրամանի տեքստի համաձայն, որը Թրամփը ստորագրել է իր երդմնակալության օրը, երեխան, իրավունք չի ունենա ծնվելով ԱՄՆ-ում, քաղաքացիություն ձեռք բերել, եթե նրա ծննդյան պահին նրա օտարերկրյա ծնողները եղել են ԱՄՆ-ում անօրինական կամ փաստաթղթերով միայն ժամանակավոր բնակության համար՝ ներառյալ տուրիստական կամ աշխատանքային վիզա:
Հաջորդ օրը 22 նահանգի իշխանությունները բողոքներ են ներկայացրել ԱՄՆ դատարաններ՝ վիճարկելու Թրամփի հրամանը: Տասնութ նահանգ և Կոլումբիայի շրջանը դիմել են Մասաչուսեթսի դատարան, ևս չորս նահանգ՝ Վաշինգտոն նահանգի դատարան:
Բաց մի թողեք
Թրամփ-Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել. Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու բանակցություններ կսկսվեն
Թուրքիայում հանցավոր խմբավորման դեմ օպերացիա է իրականացվել. 23 ձերբակալված կա
Դա անշարժ գույքի գնում չէ. Մակրոնը կտրուկ է արձագանքել Գազայի վերաբերյալ Թրամփի պլանին