Վերջերս հաճախ է խոսակցություն բացվում այն մասին, որ երկիրն անարգել լցվում է մուսուլման պակիստանցիներով։ Դա պակիստանյան վտանգավոր համախտանիշ է՝ ուղղված հայկական պետականության դեմ:
Թե ինչու՝ կասեմ մի քիչ ներքեւում։ Պակիստանցիներից միակ «օգուտը» լինելու է ահաբեկչության ներդրումը Հայաստանում եւ գաղտնի աջակցությունը թշնամական Ադրբեջանին, որը գալիս է Պակիստանի հակահայկական կողմնորոշումից։
Այժմ արդեն բացենք փակագծերը: Պակիստանի պետություն չի եղել աշխարհում, այն ստեղծվել է Անգլիայի ջանքերով։ Մոլեռանդ եւ խամաճիկ այդ երկիրը՝ առաջնորդվելով թուրք-ադրբեջանական մարդատյաց ծրագրերով, չի ճանաչում աշխարհի հնագույն երկրներից մեկը՝ Հայաստանը։
Անհասկանալի է, թե ինչու Հայաստանի անհայրենք ղեկավարներն այդ անթաքույց ռասիզմը չեն բարձրացնում ՄԱԿ-ում եւ չեն պահանջում Պակիստանին վտարել այնտեղից։
Նշեմ նաեւ, որ եվրոպական կրթություն ստացած տխրահռչակ Բենազիր Բհուտոն Պակիստանի վարչապետ աշխատած տարիներին մի շարք անգամներ հայտարարել է, որ Հայաստանը ոսկորի կտոր է՝ ցցված մուսուլմանական աշխարհի կոկորդում, ինչը Հայաստանի ոչնչացման բացահայտ կոչ է:
Նույնիսկ այս իրողություների համատեքստում, եթե կա անհրաժեշտություն թույլատրելու պակիստանցիների մուտքը Հայաստան, ապա ուզում եմ օգնել ՀՀ իշխանություններին՝ առաջարկելով Բահամյան կղզիների փորձը, որը, կարծում եմ, լավագույնն է աշխարհում։
Բահամյան կղզիներում տրվում է ժամանակավոր գրանցում եւ թույլատրվում է ապրել եւ աշխատել երկու տարի, որից հետո պարտադիր է հեռանալը՝ ընդհուպ դեպորտացիայի միջոցով։ Ես չեմ հասկանում, եթե պակիստանյան վտանգն զգում են շարքային հայ մարդիկ, ինչո՞ւ դա չեն զգում պաշտոնատար անձինք։ Մի՞թե ամորձատված է նրանց հայրենասիրության օրգանը։
Ես օգնության եմ հրավիրում բոլոր նրանց, ովքեր մոլեռանդորեն սիրում են Նիկոլին եւ ակտիվորեն հայհոյում այլախոհներին։ Կոչ եմ անում այդ ուժերին, որ ազդեցության իրենց բոլոր հնարավորությունները ներդնեն երկիրը պակիստանյան սինդրոմից հեռու պահելու համար։ Իհարկե, դա չի նշանանկում, թե հայրենասիրական ուժերն ասելիք եւ անելիք չունեն։
Հ. Գ. Կոչ եմ անում ՀՀ իշխանություններին՝ ընդունել օրենք հայ կնոջից ծնված երեխաներին հայ ճանաչելու մասին, եւ այն վավերացնել ազգությունը հաստատող վկայականում: Այդ օրենքը զորավիգ կլինի հայ մայրերին՝ իրենց զավակներին հայ պահելու եւ մայր ժողովրդից տրոհելու փորձերի կանխման համար:
Բաց մի թողեք
Մայրը 16 անգամ վնասել է 9 օրական երեխայի գլուխը, նորածինը մահացել է․ պատճառն ամուսնու՝ պատերազմին մասնակցելն է եղել
Նեթանյահուն պատրաստվում է Գազայի հատվածը հանձնել ԱՄՆ-ին. ինչ է ներառում Թրամփի պլանը
«Իմ տաշիրին թե դու դժբախտ ես, շակալ, գնա փաշինյանի ոտները լպստի»,- գոռում էր նիկոլականը․ Տեսանյութ