Միջազգային ասպարեզում խոշոր պետությունների միջև աշխարհաքաղաքական մրցակցությունը սրվում է, և միջուկային տերությունների միջև դաժան բախման ռիսկերը մեծանում են:
Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Աշխարհում աճող հակամարտությունների և ուժեղացված աշխարհաքաղաքական մրցակցության ֆոնին մեծանում են խոշոր պետությունների միջև դաժան բախման ռիսկերը, այդ թվում՝ միջուկային տերությունների մասնակցությամբ»,- նշել է Շոյգուն։
Ըստ նրա՝ արևմտյան երկրները «գաղափարական և արժեքային ագրեսիա» են սանձազերծել Ռուսաստանի և Բելառուսի դեմ և փորձում են հարվածել ոչ միայն տնտեսական պատժամիջոցներով, այլև ապակայունացնել երկրների ներքաղաքական իրավիճակը։
«Ներքին իրավիճակն ապակայունացնելու, սոցիալական հիմքերը խարխլելու և խորթ նեոլիբերալ գաղափարախոսություն պարտադրելու փորձերը շարունակվում են»,- ասել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը։

Բաց մի թողեք
Բուլղարիան չի օգնի լրացնել Ուկրաինայի ֆինանսավորման պակասուրդը
Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը
Ստեփանավանում ձերբակալված 14 անձանցից մեկը «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակը գլխավորող Արսեն Գևորգյան է. Լուսանկար