Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունն անհապաղ ու համապարփակ դադարեցնում է արտաքին օգնության տրամադրումը գրեթե բոլոր երկրներին, այդ թվում՝ Ուկրաինային։ Այս մասին հայտնել է Politico-ն։
Ֆինանսավորումը դադարեցնելու հրամանները կտարածվեն բոլոր երկրների վրա, բացի Իսրայելից և Եգիպտոսից։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հրամանով ընթացիկ ծրագրերի մեծ մասը սառեցվելու է 90 օրով։
Փաստաթուղթն ուժի մեջ է մտնում անմիջապես։ Այն ընդլայնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` օգնությունը դադարեցնելու մասին վերջին հրամանը, մինչև դրամաշնորհները վերանայվեն պետքարտուղարի կողմից: Այժմ բացարձակապես պարզ է, որ հրամանագիրը կտարածվի նաև Կիևին տրամադրվող ռազմական օգնության վրա։
Կարգադրությունը կազդի նաև այն ծրագրերի վրա, որոնք արդեն հաստատվել են ԱՄՆ կառավարության կողմից։ Բացառություններ են թույլատրվում շտապ պարենային օգնության և «գործող ծրագրերի շրջանակներում մինչև սույն հրամանի ամսաթիվը կատարված օրինական ծախսերի» ծածկման համար: Նման ծրագրերը շարունակելու, փոփոխելու կամ դադարեցնելու մասին որոշումները կկայացվեն ԱՄՆ պետքարտուղարի վերանայելուց հետո:
Փիթ Հեգսեթը ԱՄՆ Սենատի կողմից հաստատվել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի պաշտոնում, գրել են ԶԼՄ-ները։
Թեկնածությունը հաստատվել է նվազագույն տարբերությամբ։ Սենատում մեծամասնություն կազմող ոչ բոլոր հանրապետականներն են սատարել Հեգսեթի նշանակմանն ամերիկյան վարչակազմի ամենակարևոր պաշտոններից մեկում։
Փիթ Հեգսեթը ծնվել է 1980 թվականին Մինեսոտայում։
Հեգսեթը ԱՄՆ բանակի վետերան է, ով ծառայել է Իրաքում և Աֆղանստանում: Եղել է Fox News հեռուստաալիքի հաղորդավար:
Բաց մի թողեք
Ուկրաինացի ու ղազախ կանայք ծեծել են իրար, ինքնաթիռը ստիպված վայրէջք է կատարել
Փորձում են սպառնալ և ահաբեկել արցախցիներին ․․․
Ուկրաինային անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ՝ նման նրանց, որոնք տրվել են Իսրայելին. Զելենսկի