Հունվարի 24-ին, ժամը 19:22-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցում այրվում է չբնակեցված տնակ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան պողոտայում գտնվող ինքնաշեն թիթեղյա տնակում (մոտ 72 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։50-ին, մարվել՝ 20։27-ին։ Այրվել են տնակի առաստաղից՝ մոտ 15 քմ, պատից՝ մոտ 10 քմ հատված և մոտ 20 քմ հատված՝ ջերմահարվել է։
Բաց մի թողեք
Արտակարգ իրավիճակ․ Սասունիկ գյուղում նպաստառու ընտանիքի 25 հատ խոզը աֆրիկյան ժանտախտից անկել է․ Լուսանկար
Պարեկները թմրանյութով ՊՆ ծառայողների են հետապնդել, ինչից հետո տեղի է ունեցել վթար
Ինչ վիճակում է պայթյունից տուժած հոգևորականը. Լուսանկար