13/02/2025

Արսեն Թորոսյանը տրանսպորտի հարցով դիմել է ChatGPT-ին

ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը անդրադարձել է տրանսպորտի թանկացմանը` գրելով, որ հարց է ուղղել արհեստական բանականությանը։

Պատգամավորի գրառումը ներկայացնում եմ ստորև.

«ChatGPT-ին հարցրել եմ հետևյալը.

Եթե ես ամեն աշխատանքային օր միջինում 2-3 անգամ տրանսպորտ եմ նստում, շատ հազվադեպ էլ 3-4 անգամ, իսկ ոչ աշխատանքային օրերին երբեմն 1-2 անգամ եմ տրանսպորտ նստում, ապա ո՞ր փաթեթն է ամենամատչելին ինձ համար և ինչքա՞ն կկազմի յուրաքանչյուր ուղևորության գինը այդ դեպքում։»

Ամբողջական պատասխանը դնում եմ մեկնաբանության մեջ, բայց ChatGPT կարճ եզրակացությունը հետևալն է։

Եթե երկարաժամկետ օգտագործում եք հանրային տրանսպորտ, ապա ամենամատչելի տարբերակը 365 օր՝ 90000 դրամ փաթեթն է (1 ուղևորությունը՝ 121 դրամ):

Եթե երկարաժամկետ չեք պլանավորում, 90 օր՝ 24000 դրամ փաթեթն է լավ ընտրություն (1 ուղևորությունը՝ 129 դրամ):

30 օր՝ 9000 դրամ տարբերակն էլ շատ հարմար է կարճաժամկետ օգտագործման համար (1 ուղևորությունը՝ 145 դրամ)»։