Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 35-ամյա Գրիգոր Գ․-ն և հայտնել, որ հունվարի 20-ին ժամը 04։00-ից մինչև 05։30-ն ընկած ժամանակահատվածում Տպագրիչների 5 հասցեի բակից գողացել են իր կողմից շահագործվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները և դիմապակուն թողել «Տելեգրամյան» հղում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել է ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ տեսուչ Աղաբեկյանի գլխավորությամբ։
Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 20-ին ժամը 04։00-ից մինչև 05։30-ն ընկած ժամանակահատվածում Տպագրիչների 17 հասցեի բակից գողացել են Երևանի բնակիչ 39-ամյա Գրիգոր Մ․-ի կողմից շահագործվող «Range Rover» մակնիշի և Երևանի բնակիչ 36-ամյա Արագած Ա․-ի կողմից շահագործվող «BMW» մակնիշի ավտոմեքենաների կողային հայելիները և դիմապակիներին թողել «Տելեգրամյան» հղումներ պահանջելով գումար:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Բաց մի թողեք
Ավազակային հարձակում Րաֆֆու փողոցում․ կա վիրավոր տղամարդ
Խնդիր ունենք օպերատիվ հետախուզական տվյալներն ապացուցի վերածելու մասով․ Արփինե Սարգսյան
Արփինե Սարգսյանն անդրադարձավ Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքին