14/02/2025

Բացառապես մեկ նպատակի` իշխանություն պահպանելու համար․ Թաթոյան

ՄԻՊ նախկին պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության:

Ի՞նչ անենք, թե դա արվում է մի ամբողջ ժողովրդի հազարամյակների պատմության ու ազգային ինքնության հաշվին:

Պետության միջազգային դիրքերը ոչնչացվում, իսկ տասնյակ տարիների միջազգային ու հայկական ջանքերը վերացվում են բացառապես մեկ նպատակի` իշխանություն պահպանելու համար»: