Ադրբեջանական ֆաշիզմ և հայկական փաշիզմ։ Երկուսն էլ արմատախիլ ենք անելու։
Արցախը զավթած, 150 հազար մարդու էթնիկ զտման ենթարկած, պատերազմական հանցագործություններ կատարած Բաքվի բռնապետը Հայաստանի Հանրապետությունը լուծարելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ է սկսել։
Նա Հայաստանն անվանում է ֆաշիստական պետություն և վարչախմբից պահանջում է արմատախիլ անել ֆաշիզմը Հայաստանում՝ սպառնալով, որ հակառակ դեպքում ինքն է դա անելու։
Հայաստանի վարչախմբի պարագլուխը, փոխանակ միջազգային ակտիվ արշավ սկսի՝ ողջ աշխարհին ցույց տալով Բաքվի բռնապետի ագրեսիվ վարքն ու ցեղասպան էությունը, հայտարարում է, թե պատրաստ է նրա հետ քննարկել Հայաստանին ուղղված մեղադրանքները ֆաշիզմի մեջ։
Ուրեմն, փաստացի ընդունում է այդ մեղադրանքները։
ՀԱՅԱՔՎԵ
Բաց մի թողեք
Փոքրիկ, յուրատեսակ մամուլի տեսություն անենք. Ալեն Սիմոնյան
Եկեք Ռուսաստան և ԵԱՏՄ բառերը չօգտագործենք որպես հոմանիշներ. Եղոյան
Պատասխան տալու ժամանակը գալու է, անգամ մոտ է․ Լիլիթ Գալստյան