Հունվարի 25-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 03:15-ի սահմաններում Երևանի բնակիչ Արսեն Ալեքսանյանը իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով Գալշոյան փողոցի թիվ 36 հասցեի հարևանությամբ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կայանված Hyundai Sonata, Honda, Nissan Tiida, Nissan Tiida, Nissan Altima, Opel Combo մակնիշի ավտոմեքենաներին։
Բախման հետևանքով Opel Combo-ից գազի արտահոսք է սկսվել։
ժամանել է նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։
Վթարի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում։ Toyota-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։


Բաց մի թողեք
Չեն կարողանում գրանցվել
Մյասնիկյան պողոտայում «Mercedes»-ը բախվել է թիվ 5 ավտոբուսի, վարորդը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն․ Լուսանկար
Ձկնաբույծները Կառավարության մոտ ակցիա են իրականացնում. Տեսանյութ