Հունվարի 30-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աթոյան փողոցի տներից մեկի բակում կրակոցի ձայն է լսվել:
Ոստիկաններն ու պարեկները Աթոյան փողոցի նշված հասցեում՝ բակում, հայտնաբերել են երիտասարդ տղայի՝ հրազենային վնասվածքով դի: Դիակի մոտ հայտնաբերվել է ինքնաձիգ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ կատարվածը ինքնասպանություն է։
Կայքի տեղեկություններով՝ մահացածը ՌԴ քաղաքացի 24-ամյա Դավիթ Ա.-ն է։

Բաց մի թողեք
Ողբերգական վթար Երևան-Երասխ ճանապարհին, «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 69-ամյա հետիոտնի․ Լուսանկար
Ողբերգական դեպք` Արտաշատում. մահացել է հեծանվորդը
Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ Գեղարոտ բնակավայրում ուժգին քամու հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել