ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովային ճեպազրույցի ժամանակ դուր չի եկել հայ լրագրողի խնդրանքը՝ մեկնաբանել ադրբեջանական ԶԼՄ-ներում հակառուսական հրապարակումները:
Զախարովան նշել է. «Այդ հարցն արդեն աբսուրդային տեսք ունի։ Ես մտածում էի՝ դուք կհարցնեք, օրինակ, Դավոսում հնչած Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարության մասին, հատկապես հաշվի առնելով, որ այդ թեման բարձրացվում է հայկական ԶԼՄ-ներում՝ այդ թվում ռուսական և, ընդհանուր առմամբ, միջազգային արտաքին քաղաքականության համատեքստում։ Իսկ թե ինչպես ենք մենք Ադրբեջանի հետ կառուցում մեր երկկողմ հարաբերությունները, ինչպես ենք լուծում մեր խնդիրները, ինչպես ենք զարգացնում հարաբերությունները, հաղթահարում ինչ-որ բարդություններ, դա արդեն աբսուրդային է»:
Լրագրողի նկատառմանը, թե ադրբեջանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները ևս շատ հաճախ հնչեցնում են հարցեր հայ-ռուսական հարաբերությունների մասին, Զախարովան պնդել է, որ դա այդպես չէ։
Ըստ նրա՝ հարցերը մեծ մասամբ վերաբերում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և միջազգային օրակարգին։
Բաց մի թողեք
«Կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի հոր «Toyota»-ն «պլաշչադկա» է տեղափոխվել խմածության համար
Ինչպես է Մինասյանը կես գնով մասնավորեցրել Նորատուսի ռադիոկայանը․ ապօրինի գույքի վերադարձի պատմությունը. Fip
Անկարայի «վրեժն» է այն վարքագիծը, որ Բաքուն է այս շրջանում ցուցաբերում Ռուսաստանի նկատմամբ