«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը.
«Ինչպես ակնհայտ է, Երևանի այս բոլոր սադրիչ գործողություններն ուղղված են տարածաշրջանում իրավիճակի սրմանը։ Սակայն Հայաստանը պետք է դադարեցնի կրակի հետ խաղալ և վերջ դնի իր սադրիչ պահվածքին։
Հակառակ դեպքում, նույնիսկ օտար ուժերը, որոնց վրա նա հենվում է և ձեռք բերած զենքերը, բավարար չեն լինի Հայաստանին Ադրբեջանի «երկաթե բռունցքի» զայրույթից պաշտպանելու համար, ինչպես դա եղավ 2020 թվականի Հայրենական պատերազմում և 2023 թվականի հակաահաբեկչական գործողությունների ժամանակ»,- սա հատված է Ադրբեջանի պետական պաշտոնական թերթում երեք օր առաջ հրապարակված հոդվածից։ Հիմա ես չասեմ, դուք ասեք՝ սպառնալիքը պոզով պոչո՞վ է լինում, էլ ինչպես սպառնան, որ հասկանալի լինի, որ Փաշինյանի վարած «խեղճիզմի» քաղաքականությունը տապալված է, իրավունքների միակողմանի զիջումը չի կարող բերել խաղաղության։
Բաց մի թողեք
Փոքրիկ, յուրատեսակ մամուլի տեսություն անենք. Ալեն Սիմոնյան
Եկեք Ռուսաստան և ԵԱՏՄ բառերը չօգտագործենք որպես հոմանիշներ. Եղոյան
Պատասխան տալու ժամանակը գալու է, անգամ մոտ է․ Լիլիթ Գալստյան