ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում Հայաստանից արտահանումը կնվազի 80%-ով, և նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում անհնար կլինի կորուստները փոխարինել այլընտրանքային ուղղություններով։
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ հայկական կողմի պաշտոնական վիճակագրությունից դատելով՝ Հայաստանից արտահանումը 2015 թվականից սկսած աճել է 10 անգամ, հիմնականում՝ ռուսական ուղղության հաշվին։ Միայն Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը նախորդ տարի մոտեցել է 12 մլրդ դոլարի։
«2023 թվականին Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը հասել է 3,4 միլիարդ դոլարի։ Եվ դրանք ոչ թե բաշխումներ են, ոչ թե մարդասիրական օգնություն, այլ՝ հայ արտադրողների ազնվորեն վաստակած գումարներ։ Սա խթան է Հայաստանի տնտեսության զարգացման համար»,- ասել է Զախարովան։
Նա հավելել է, որ պաշտոնական Երևանն իրավունք ունի ինքնուրույն որոշել իր արտաքին քաղաքական վեկտորը. դա ինքնիշխան պետության իրավունքն է, սակայն նա կոչ է արեկ դիտարկել նման որոշումների գործնական կողմը առանց ավելորդ քաղաքականացման և «սևի ու սպիտակի» բաժանման։
«Ապրանք, էս դեպքում Հայաստանի մասին է խոսքը, ոչ ոք չի սպասում ո՛չ Եվրոպայում, ո՛չ ԱՄՆ-ում, եթե լիներ, արդեն կվերցնեին, պետք է համաձայնեք, ի՞նչ խնդիր կա, ինչո՞ւ չեն տանում. ուզում են այդքան օգնել, իսկ ապրանքներն էլ այնքան անփոխարինելի են, մինչև հիմա կվերցնեին»,- հեգնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Զախարովան նաև հիշեցրել է, որ 2024 թվականին ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ Հայաստանի առևտուրը զգալիորեն նվազել է և մոտավորապես 6 անգամ պակաս է Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունից։
Բաց մի թողեք
«Կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի հոր «Toyota»-ն «պլաշչադկա» է տեղափոխվել խմածության համար
Ինչպես է Մինասյանը կես գնով մասնավորեցրել Նորատուսի ռադիոկայանը․ ապօրինի գույքի վերադարձի պատմությունը. Fip
Անկարայի «վրեժն» է այն վարքագիծը, որ Բաքուն է այս շրջանում ցուցաբերում Ռուսաստանի նկատմամբ