Այսօր Ջերմուկում մեկնարկելու են Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը, որոնց մասնակցելու է ավելի քան 1300 մարզիկ աշխարհի 19 երկրից:
Ի դեպ, ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության հաղորդագրությունից, Համահայկական ձմեռային առաջին խաղերին, որոնք տեղի են ունեցել 2014 թվականին Ծաղկաձորում, և մասնակցել է շուրջ 430 պատվիրակ՝ աշխարհի 11 պետության 22 քաղաքից:
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, շախմատ, ձնամարտ և սպորտային պարեր մարզաձևերից: Այս նախաձեռնությանն արդեն երկրորդ անգամ որպես հովանավոր միացել է Team Telecom Armenia-ն՝ թիմային սպորտաձևերի զարգացմանն ու հայանպաստ ծրագրերի իրականացմանն աջակցելու նպատակով:
«Համահայկական ձմեռային խաղերին աջակցությունը մեզ համար ավելին է, քան պարզապես գործընկերությունը։ Սպորտի միջոցով մենք ստեղծում ենք կամուրջ՝ նպաստելով Հայաստանի ու սփյուռքի հազարավոր հայերի համախմբմանը, նոր կապերի ստեղծմանն ու համագործակցությանը»,-նշում է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
Բաց մի թողեք
Հուլիսի 16-ի աստղագուշակ․ Սովորեք ուրիշների սխալներից՝ փորձելով չկատարել ձեր սեփականը
Որքան է Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում
«Հիմա իր գերեզմանին էլ եմ կարոտ մնացել». լեյտենանտ Հովհաննես Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին Մատաղիսում. Լուսանկարներ