Գիշերը Գորիս քաղաքի Անկախության փողոցում անհայտ անձինք մայթերի սալիկները տեղափոխել են ճանապարհի երթևեկելի հատված՝ լուրջ վտանգ ստեղծելով երթևեկող քաղաքացիների համար, հայտնում են Գորիսի համայնքապետարանից:
Սա ուղղակի վանդալիզմ է քաղաքային գույքի նկատմամբ և անպատասխանատու վերաբերմունք համաքաղաքացիների անվտանգության հանդեպ: Այն վկայում է ոչ միայն օրենքի նկատմամբ անտարբերության, այլև սեփական քաղաքի հանդեպ թշնամական վերաբերմունքի մասին:
Գորիսի համայնքապետարանը ականատեսներին կոչ է անում հայտնել վանդալիզմի հեղինակների մասին ցանկացած տեղեկություն:
Վնասը պետք է վերականգնվի, իսկ մեղավորները՝ պատասխանատվության ենթարկվեն կատարած ապօրինությունների համար:
Բաց մի թողեք
Հայաստանը ստացել է Բեռնի կոնվենցիայի շրջանակում 2023-ին սկսված արբիտրաժային գործով Ադրբեջանի հայցադիմումը
Արցախի կորստից հետո չի լինելու ՀՀ, ժամանակի խնդիր է լինելու
Բաքվում շարունակվել է ԼՂ նախկին ղեկավարների և քաղաքացիական անձանց դեմ շինծու մեղադրանքներով դատավարությունը. Տխուր լուսանկարներ