Այս օրերին ՔՊ-ից հեռացված, այժմ անկախ պատգամավորները նախապատրաստական թոհուբոհի մեջ են. պատրաստվում են փետրվարի 8-ին կայանալիք «Միացյալ ազգային սոցիալիստական» կուսակցության համագումարին, որը կայանալու է Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։
Պատգամավորները, համագումարին ընդառաջ, հանդիպումներ են ունենում հանրային եւ քաղաքական դեմքերի հետ։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ասլանյանն ու Աղազարյանը այդ օրը իշխանափոխության կոչերով են հանդես գալու:
Մասնավորապես, Հովիկ Աղազարյանը հայտարարելու է, որ հաջորդ ընտրություններին, լինեն դրանք հերթական, թե արտահերթ, որեւէ դեպքում չպետք է թույլ տալ Նիկոլ Փաշինյանի վերարտադրումը։ Աղազարյանն ու Ասլանյանը կհայտարարեն նաեւ ընտրություններին մասնակցելու իրենց պլանների մասին։
Ի դեպ, «Ժողովուրդի» տեղեկություններով՝ տարբեր ժամանակներում ՔՊ-ից նեղացած ու կուսակցությունը լքած շատ անդամներ միացել են Հովիկ Աղազարյանի եւ Ասլանյանի նորաստեղծ կուսակցությանը, որոնց կտեսնենք համագումարին»:
Բաց մի թողեք
Քաղբանտարկյալ Հովհաննես Խուդոյանի նամակը դատախազ Արգամ Դալլաքյանին
2026-ին Փաշինյանը ընտրական փուլ կմտնի սպառված ու առանց ասելիքի
Էդ դու չպիտի ասես՝ ես կանգնե՞մ իմ տնօրենի կողքը, թէ չէ․ ՀԷՑ աշխատողները՝ Նիկոլին