Քաջարանում նախօրեին տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով 3 անձ խուլիգանության կասկածանքով ձերբակալվել և փոխանցվել է նախաքննական մարմին:
Այս մասին հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
Հիշեցնենք՝ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ արդեն 5 օր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքները դադարեցված են։
Հրապարակումների համաձայն՝ կոմբինատի մի խումբ աշխատակիցների միջև փետրվարի 5-ին ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով ութ մարդ բերման է ենթարկվել։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունից էլ ավելի վաղ տեղեկացրել են, որ կոմբինատի տարածքում հրազենի կիրառմամբ որևէ միջադեպ տեղի չի ունեցել։
Բաց մի թողեք
Ինչ են հայտնաբերել Նարեկ Կարապետյանի տան խուզարկության արդյունքում
Իրավապահները վաղ առավոտյան ներխուժել են ՀԷՑ
Իրավապահները առավոտյան ներխուժել են Նարեկ Կարապետյանի տուն, հերթը նրանն է․ Լուսանկար