ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է խստացնել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ պատժամիջոցները, որպեսզի ավարտի Ուկրաինայում պատերազմը։
Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։
Նա նշել է, որ Թրամփի ողջ վարչակազմը մասնակցում է հակամարտությունը կարգավորելու քննարկումներին։ Վերջերս հավաքվել էր խորհրդականների ողջ թիմը՝ քննարկելու այդ հարցը:
Ինչպես Ուկրաինան, այնպես էլ Ռուսաստանը ստիպված են գնալ զիջումների, հայտարարել է Քելլոգը։

Բաց մի թողեք
Էքզիթ-փոլեր. Գերմանիայի ծայրահեղ աջ AfD-ն հստակ առաջատար է Սաքսոնիա-Անհալթի ընտրություններում
Սաքսոնիա-Անհալթում ընտրությունների ավարտին լարված մթնոլորտ է տիրում
Լոնդոնում գտնվող 35,75 մլն ֆունտ ստեռլինգով գնված «Խամենեիի բնակարանները» վաճառքի են հանվել