21/03/2025

Ինչ է երեկ հայտարարել Արայիկ Հարությունյանը՝ Բաքվի դատարանում

Բաքվում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու գործով հերթական «դատական ​​նիստը»:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դատական ​​նիստի սկզբում Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ հայկական լրատվամիջոցների տարածած լուրերը հոգեբանական ճնշումների և իր և այլ բանտարկյալների նկատմամբ հոգեներգործուն դեղամիջոցների օգտագործման մասին սուտ են։

Հաղորդվում է նաև, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա փետրվարի 10-ին, իսկ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և մյուսների գործով նիստը՝ փետրվարի 7-ին։