Ռուսաստանում անօրինական միգրանտները մինչև ապրիլի 30-ը պետք է դիմեն ոստիկանություն կամ Սախարովոյի միգրացիոն կենտրոն՝ օրինականացնելու իրենց մնալը երկրում և խուսափել արտաքսումից, ասվում է ՌԴ ՆԳՆ նյութերում, որոնք ուսումնասիրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ռուսաստանում, 2025 թվականի հունվարի 1-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ, գործում է ՌԴ Նախագահի թիվ 1126 հրամանագիրը, ըստ որի՝ հնարավոր է օրինականացնել ձեր գտնվելը Ռուսաստանում՝ առանց վտարման, արտաքսման և մուտքի փակման վտանգի»,- ասվում է գերատեսչության նյութերում։
ՌԴ ՆԳՆ-ն նշել է, որ այս հրամանագիրը վերաբերում է այն օտարերկրացիներին, ովքեր ավելի քան 3 ամիս եղել են Ռուսաստանում առանց արտոնագրի կամ աշխատանքի թույլտվության, ժամկետանց և չվճարված արտոնագրով, և ովքեր չունեն ժամանակավոր կացության թույլտվություն կամ մշտական բնակության թույլտվություն:

Բաց մի թողեք
Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ Գեղարոտ բնակավայրում ուժգին քամու հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել
Արտակարգ իրավիճակ՝ Երևանի շենքերից մեկում. Բնակիչները տարհանվել են
Սարդարապատում 42-ամյա վարորդը «Ford Fusion»-ով վրաերթի է ենթարկել 87-ամյա հետիոտնի․ նա մահացել է. Լուսանկար