23/03/2025

Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ New York Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին հայտնում է New York Post-ը։

Նշվում է, որ քննարկվել է Ուկրաինայում ռազմական հակամարտությունը։

«Ավելի լավ է չասեմ»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով New York Post-ի այն հարցին, թե քանի անգամ են երկու առաջնորդները խոսել։

Թրամփը նշել է, որ Պուտինը «ցանկանում է, որպեսզի մարդիկ դադարեցնեն մահանալ Ուկրաինայում հակամարտությունում»։

Նա նաև ասել է, որ «միշտ լավ հարաբերություններ է ունեցել Պուտինի հետ»՝ ի տարբերություն Բայդենի։

Translate »