Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:
Տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը:
Ավանդության համաձայն` բլիթը պետք է բաժանել յոթ մասի և ուտել մինչև վերջ: Ուտելուց հետո պետք է առանց խոսելու, առավել եւս՝ առանց ջուր խմելու, պառկել քնելու։
Սխալ է ընդունված այն կարծիքը, թե աղի բլիթ պետք է պատրաստի այրի կինը: Աղի բլիթ պատրաստել և երիտասարդներին բաժանել նշանակում է երջանկության, ապրած սիրո տարոս փոխանցել, և այդ լուրջ և պատասխանատու գործը պետք է իրականացնի ամուսնացած, երջանիկ կինը: Իսկ եթե ձեր շրջապատում չկան ամուսնացած կանայք, ապա այդ գեղեցիկ պարտականությունը կարող է իրականցնել սիրահարված աղջիկը:
Աղի բլիթի պատրաստման համար շատ բան հարկավոր չէ: Բաղադրիչները շատ պարզ են` ալյուր՝ 1 բաժակ, աղ՝ 1 ճ. գդ., ջուր։
Անհրաժեշտ է ալյուրը մաղել, խառնել աղի հետ: Ավելացնել այնքան ջուր, որ ստացվի պինդ խմոր: Խմորը բաժանել փոքրիկ գնդիկների, գրտնակով կլոր բացել: Բլիթները շարել տապակի վրա, թխել մինչև վարդագունելը:
Բաց մի թողեք
Մարտի 23-ի աստղագուշակ․ Անգամ բարդ իրավիճակներում զգացմունքները չեն գերիշխի սթափ դատողության վրա
Վրաստանի ազգային հավաքականի առաջատար Խվիչա Կվարացխելիան ՀՀ հավաքականի ու ֆուտբոլի մասին. Լուսանկար
Առավոտյան հազվագյուտ Մամմաթուս ամպեր են նկատվել Երևանում. Լևոն Ազիզյանը լուսանկար է հրապարակել