23/03/2025

Բյուրականի ՀՀԿ-ական նախկին գյուղապետի եղբոր մոտից ինքնաձիգ ու թմրանյութ է հայտնաբերվել․ Լուսանկար

Նախորդ շաբաթ Բազմաղբյուր գյուղի 42-ամյա բնակչի կողմից շահագործվող «ՈՒԱԶ» մակնիշի մեքենայում ապօրինի պահվող ինքնաձիգ և թմրամիջոց էր հայտնաբերվել:

ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ իրացնելով օպերատիվ տվյալները՝ Աշտարակի համայնքային ոստիկանները հունվարի 24-ին Անտառուտ բնակավայրում հայտնաբերել, անօրինական հրազեն, ռազմամթերք ու թմրամիջոց պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և «ՈՒԱԶ» մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 42-ամյա տղամարդուն և Բյուրական գյուղի բնակիչներ՝ 50-ամյա, 48-ամյա ու 59-ամյա երեք ուղևորներին:

Մեքենայից ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգ և մարիխուանա։ Փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել: Վերջիններս ձերբակալվել են։ Պարզվում է, զենքն ու թմրանյութը պատկանել են Բյուրականի նախկին ՀՀԿ-ական գյուղապետ Զարզանդ Բաբային եղբորը՝ Վահան Բաբայանին։

Հիշեցնենք, որ Զարզանդ Բաբայանը բացի իր պաշտոնավարման ընթացքում ցուցաբերած ամենաթող վարքագծին, փորձում է Բյուրականում շարունակել հին բարքերը։ Վերջերս, օրինակ, իր կնոջ հետ, որը հանդիսանում էր Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն, գործադուլ էր կազմակերպել՝ փորձելով կնոջը պահել տնօրենի պաշտոնին։

Նա իր ռեսուրսների ու փողոցային վարքի գործադրմամբ, ահաբեկումներով ու լկտի պահվածքով վիժեցնում էր դասապրոցեսն ու անօրինական գործադուլ կազմակերպում։

Translate »