Փետրվարի 11-ին ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 19։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Օրբելի փողոցում՝ շենքերից մեկի մոտ, գետնին ընկած քաղաքացի կա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, տեղում պարզվել, որ մինչ ոստիկանների ու պարեկների ժամանումը շտապօգնության ավտոմեքենան վիրավոր քաղաքացուն տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Մինչ դեպքի վայր է ժամանել քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ վիրավորը ճանապարհին մահացել է։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 26-ամյա Արտուշ Գ․-ն է։
Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն, թե դժբախտ պատահար՝ պարզվում է։ Ըստ նախնական տեղեկությունների մահացածը երրորդ հարկից մինչև իրեն ցած նետելը կատարել է ինքնավնասում: Տեղեկությունը Արաբկիրի ոստիկանները ու քննչական բաժինը պարզում են։
Բաց մի թողեք
Վրաերթի ենթարկված 35-ամյա հետիոտնը հիվանդանոցի ճանապարհին մահացել է․ շտապօգնությունը ուշացումով է ժամանել․ Լուսանկար
Արտակարգ դեպք, մանկահասակ 3 եղբայրներ ջերմային այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
Արտառոց դեպք, տղամարդը փողոցում միզել է, արդարացել, թե «պիվա էի խմել». Լուսանկար