Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Պարեկային ծառայության մի քանի մեքենա Երևանի Մամիկոնյանց փողոցում հետապնդել են Honda մակնիշի մի մեքենայի, ինչի հետևանքով տեղի է ունեցել վթար` Honda-ն բախվել է պարեկային ծառայության մեքենաներին և ջարդուփշուր եղել:
ՆԳՆ-ից հաստատեցին տեղեկությունը` մանրամասնելով. «Այսօր առավոտյան ժամը 05:40-ի սահմաններում թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով պարեկները Մամիկոնյանց փողոցում կանգնեցրել են Honda մակնիշի մի մեքենա, որի վարորդը չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին, շարունակել է երթևեկել` դիմելով փախուստի: Պարեկային ծառայողները հետապնդել են և արդեն մի քանի կարգախմբով հարկադրաբար կանգնեցրել են մեքենան, և երկու անձի ձերբակալել ու տեղափոխել են համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին: Երկուսի մոտ էլ հայտնաբերվել է մեթադոն և մարիխուանա տեսակի թմրանյութ, ինչից հետո նշյալ անձինք պատրաստված փաստաթղթերով ներկայացվել են Քննչական կոմիտե»:
Ի դեպ, մեր տեղեկություններով` թմրանյութով ձերբակալված անձինք Պաշտպանության նախարարության ծառայողներ են, ինչի վերաբերյալ, սակայն, ՆԳՆ-ից ասացին, որ ձերբակալվածների վերաբերյալ անձնական տվյալներ չեն հաղորդում:
Բաց մի թողեք
Կողմ` 4, դեմ` 38, տոկոսային՝ 10/90 հարաբերակցությամբ հանրությունը մերժում է տրանսպրոտում չվճարողներին տուգանելը
Օրը նոր սկսված 2 ողբերգական ավտովթարներ․ 4 զոհ, այդ թվում մանկահասակ երեխա․ Լուսանկարներ
Աբովյան քաղաքում՝ ձորում, տղամարդու դի է հայտնաբերվել