«Այաքսի» և Հունաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:
Այս մասին հայտնել է ՀՖՖ-ն: 61-ամյա նիդերլանդացի մարզիչ Ջոն վան’տ Սխիպի օգնականի պարտականությունները կկատարի Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արոն Վինտերը:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ներկայացրել է Ջոն վան’տ Սխիպին ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներին: ՀՖՖ Գործկոմը հաստատել է վան’տ Սխիպի թեկնածությունը Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:
Մարզիչը կանցնի իր պարտականությունների կատարմանը 2025 թ. մարտի 1-ից: Պայմանագիրը նախատեսված է 1+1 ձևաչափով:
Ջոն վան’տ Սխիպը ծնվել է 1963 թվականի դեկտեմբերի 30-ին:
Ֆուտբոլիստի կարիերան
Նիդերլանդների հավաքական – 41 խաղ, 2 գոլ
1981-1992 Այաքս (Նիդերլանդներ) – 273 խաղ, 29 գոլ
1992-1996 Ջենոա (Իտալիա) – 107 խաղ, 11 գոլ
Որպես ֆուտբոլիստ՝ Նիդերլանդների հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի 1988 թ. չեմպիոն, «Այաքսի» կազմում 4 անգամ (1981-1982, 1982-1983, 1984-1985, 1989-1990) նվաճել է Նիդերլանդների չեմպիոնի տիտղոսը, ևս 3 անգամ՝ Նիդերլանդների գավաթը (1982-1983, 1985-1986, 1986-1987), ՈՒԵՖԱ-ի Գավաթակիրների Գավաթի (1986-1987) և ՈՒԵՖԱ-ի գավաթի (1991-1992) հաղթող է:
Որպես մարզիչ՝ գլխավորել է «Այաքսը» և Հունաստանի հավաքականը, եղել է Նիդերլանդների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Վան Բաստենի օգնականը: Ավստրալական «Մելբուռն Սիթին» նրա գլխավորությամբ 2016 թ. նվաճել է Ավստրալիայի գավաթը:
Մարզչական կարիերան
1997-2000 «Այաքս» (եր)
2000-2001 «Այաքս» – Գլխավոր մարզչի օգնական
2001–2002 «Տվենտե»
2002–2004 «Յոնգ Այաքս»
2004-2008 Նիդերլանդների ազգային հավաքական (գլխավոր մարզչի օգնական)
2008-2010 «Այաքս» – Գլխավոր մարզչի օգնական
2009 «Այաքս» – Գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար
2010–2012 «Մելբուռն Հարթ»
2012–2013 «Գվադալահարա»
2013- 2017 «Մելբուռն Սիթի»
2017–2018 «Ցվոլե»
2019–2021 Հունաստան
2023–2024 «Այաքս»
Բաց մի թողեք
Մարտի 23-ի աստղագուշակ․ Անգամ բարդ իրավիճակներում զգացմունքները չեն գերիշխի սթափ դատողության վրա
Վրաստանի ազգային հավաքականի առաջատար Խվիչա Կվարացխելիան ՀՀ հավաքականի ու ֆուտբոլի մասին. Լուսանկար
Առավոտյան հազվագյուտ Մամմաթուս ամպեր են նկատվել Երևանում. Լևոն Ազիզյանը լուսանկար է հրապարակել