«Հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի վրա Թբիլիսիի օդանավակայանում Մյունխենի անվտանգության համաժողովից վերադառնալիս ձվեր են նետել։
Միջադեպի կադրերը տարածվել են սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում: Տեսանյութում լսվում է, թե ինչպես են Գախարիային անվանում «հայրենիքի դավաճան» և «գործակալ»։

Ըստ կուսակցության մամուլի ծառայության՝ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 17-ի լուսադեմին, երբ Գախարիան իր կուսակցի՝ Գերմանիայում Վրաստանի նախկին դեսպան Էլգուջա Խոկրիշվիլիի հետ տուն է վերադառնալիս եղել Գերմանիայից։ Այնտեղ մասնակցել էր Մյունխենի անվտանգության համաժողովին։
Կուսակցությունը դեպքի վայրում եղած ոստիկաններին մեղադրել է նաև անգործության համար։
Տեսանյութն՝ այստեղ

Բաց մի թողեք
Հնդկաստանը մերժել է ԱՄՆ-ին, կհամագործակցի ԵՄ-ի հետ. Լուսանկար
Վարչապետը նախագահին վերջնագիր է ներկայացրել
Խամենեիի որդին 90%-ով չկա. Թրամփը մի շարք հայտարարություններ է արել «Fox News»-ին տված հարցազրույցում