Հարևան միջուկային գերտերության ագրեսիայից երեք տարի պաշտպանող երկրի նախագահին բռնապետ անվանելը մեծ ցինիզմ է պահանջում։ Այս մասին X ցանցում գրել է Չեխիայի նախագահ Պետր Պավելը։
Այսպես է Պավելը մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, ով ուկրաինական պետության ղեկավարին անվանել է «առանց ընտրությունների բռնապետ, ով սարսափելի աշխատանք է կատարել»։
«Ի՞նչ արժեք կունենան ընտրությունները, եթե դրանք անցկացվեն մի երկրում, որը երեք տարի պաշտպանում է իրեն հարևան միջուկային գերտերության ագրեսիայից։
Ինչպե՞ս կարելի է ընտրություններ կազմակերպել, երբ տարածքի մեկ հինգերորդը գրավված է թշնամու զորքերի կողմից, և ամբողջ երկիրը ենթարկվում է ամենօրյա գնդակոծությունների։
Նման երկրի նախագահին բռնապետ անվանելը մեծ ցինիզմ է պահանջում»,- նկատել է Չեխիայի նախագահը։
2022 թվականի փետրվարին Ռուսաստանի ներխուժումից հետո Ուկրաինայում ռազմական դրություն է գործում, ինչը թույլ չի տալիս ընտրությունների անցկացումը, հիշեցնում է ČTK-ն։ Զելենսկու պաշտոնավարման ժամկետն ավարտվել է անցյալ տարվա մայիսին:
Բաց մի թողեք
Վարդանյանի միջազգային փաստաբանը ՀՀ իշխանություններին հուշել է, թե ինչ պետք է անել
Աղետի պատասխանատուն հաստատ ժողովուրդը չէ՝ կոնկրետ մարդիկ են, որոնք նստած են կոնկրետ աթոռներին
Եթե «իշխանությունը պատկանում է ժողովրդին», ուրեմն ազգային հողի վրա վիրավորանքը վիրավորանք չէ, բռնությունը բռնություն չէ