Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Ասկերովը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի 17 կետից երկու չհամաձայնեցված կետերը Հայաստանի Սահմանադրությունն ու այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» են: Ասկերովի հայտարարությունը հաղորդել է Տրենդ գործակալությունը:
Սա բավականին տարակուսելի հայտարարություն է, եթե նկատի ունենանք այն, որ ամիսներ առաջ Երևանն ու Բաքուն հայտարարել էին, թե անջատել են ճանապարհների ապաշրջափակման օրակարգը խաղաղության պայմանագրի նախագծից: Եթե տեղի է ունեցել երկու այդ հարցերի տարանջատում, ինչպե՞ս կարող է չհամաձայնեցված երկու կետերից մեկը լինել այսպես կոչված «միջանցքի» բացումը: Ադրբեջանը խախտո՞ւմ է այդ պայմանավորվածությունը:
Ապաշրջափակման օրակարգը դարձյալ վերադարձվել է խաղաղության պայմանագրի նախագի՞ծ, թե՞ Ադրբեջանը լսելով Հայաստանի վարչապետի հայտարարությունը նոր Սահմանադրության հանրաքվե անցկացնելու մասին, ինչը դե ֆակտո համապատասխանում է Բաքվի պայմանին, որոշում է առաջ քաշել նոր պայման:
Պաշտոնական Երևանը հայտարարել է, որ Բաքվին առաջարկ է արել հաղորդուղիների ապաշրջափակման վերաբերյալ, որը բավարարում է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի մոտեցումները: Ըստ Երևանի՝ սպասում են Բաքվի արձագանքին:
Օրեր առաջ Ադրբեջանի հայտարարել էր՝ Նիկոլ Փաշինյանի հոդվածի առումով, թե Հայաստանին ակնկալում են գործնական քայլեր, այլ ոչ թե գործնական նշանակություն չունեցող առաջարկներ: Սա նշան էր, որ Ադրբեջանը չի ընդունում Հայաստանի առաջարկները:
Այժմ, դատելով Միլի Մեջլիսի փոխնախագահի հայտարարությունից, Ադրբեջանը պարզապես առաջ է քաշում «միջանցք խաղաղության դիմաց» որոշակի տրամաբանություն: Սա այդ բանաձևի ուղղությամբ առաջին, գուցե դեռևս անուղղակի քայլն է, սակայն «արդարանալու» դեպքում, հետևելու են հաջորդ քայլերը, մինչև Ադրբեջանն իրավիճակը կհասցնի արդեն ուղիղ այդպիսի օրակարգի:
Բաց մի թողեք
Պարտքով ապրող Հայաստանը տնտեսական քաղաքականության «տեղապահ» է
Միջազգայնինները ողջունում են ցանկացած տարբերակ՝ միայն թե ավարտվի հայ-ադրբեջանական հակամարտությունը
Թրամփն ու Ռուբիոն պարտադրում են, որ հայ – ադրբեջանական խաղաղության պայմանագիրը ստորագրվի ու վավերացվի