ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է հանդիպի Վլադիմիր Զելենսկու հետ՝ քննարկելու Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցը, գրել են ԶԼՄ-ները։
«Կարծում եմ՝ նախագահ Պուտինն ու նախագահ Զելենսկին պետք է հանդիպեն»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին՝ ստորագրելով իր նոր հրամանները։
Նա եւս մեկ անգամ վստահեցրել է, որ կողմ է ուկրաինական ճգնաժամի հաղթահարմանը, այդ թվում՝ մարդասիրական նկատառումներով։ «Այդ պատճառով ես ցանկանում եմ տեսնել հրադադար ու ցանկանում եմ տեսնել գործարք»,- նշել է ամերիկացի առաջնորդը։
Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում նախատեսվում է ռուս-ամերիկյան հանդիպում համապատասխան գերատեսչությունների ղեկավարների մակարդակով, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Ըստ նրա՝ կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերություններում մտահոգող հարցեր, իսկ այդ շփումը կնախորդի պատգամավորների մակարդակով խորհրդակցություններին։
Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից ի վեր ԱՄՆ-ն առաջին անգամ հրաժարվել է աջակցել ՄԱԿ-ի հակառուսական բանաձևի նախագծին ու ներկայացրել է իր՝ «Խաղաղության ուղին», որը մեղադրանքներ չի պարունակում Մոսկվայի հասցեին։
Փաստաթուղթը, որը տեսել է «ՌԻԱ Նովոստի»-ն, փետրվարի 24-ին կքննարկվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից։
Վաշինգտոնի բանաձեւը բաղկացած է երեք կետից՝ վշտի արտահայտություն «ռուս-ուկրաինական հակամարտության զոհերի համար», ռազմական գործողությունները շուտափույթ դադարեցնելու կոչ եւ երկրների միջեւ «տեւական խաղաղության» աջակցություն։
Բաց մի թողեք
Պենտագոնը հաստատել է Ուկրաինային ռազմական օգնության մատակարարումների վերսկսումը
Ով է Ուկրաինայում ԶՈՒ ԳՇ նոր պետը․ Լուսանկար
Ինչ է խնդրել Էրդողանը Թրամփին